09
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ, որն անձնվիրաբար ծառայեց իր ժողովրդին ու հայրենիքին և զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:  

← Վերադառնալ