04
02, 2022

Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ երկրի նախկին նախագահ Խրիստոս Սարձետակիսի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ

տիկին Կատերինա Սակելլարոպուլուին՝ Հունաստանի նախկին նախագահ Խրիստոս Սարձետակիսի մահվան կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Խրիստոս Սարձետակիսը նաև Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր: Մեծ է նրա ավանդը հայ-հունական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:

Ալեն Սիմոնյանն իր զորակցությունն է հայտնել հայտնել նախագահ Սակելլարոպուլուին, ինչպես նաև Խրիստոս Սարձետակիսի ընտանիքին ու մերձավորներին: 

← Վերադառնալ