07
11, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ նրա հոր Անտանաս Նաուսեդայի մահվան կապակցությամբ:

«Անդառնալի կորստի այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը՝ Ձեզ և Ձեր մտերիմներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն»,- մասնավորապես նշված է հեռագրում: 

← Վերադառնալ