14
06, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասվում է. «Մեծ էր Բեռլուսկոնիի դերակատարությունը Իտալիայի քաղաքական կյանքում: Իր կառավարման տարիներին նրան հաջողվեց համախմբել իտալացի ժողովրդին և բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը:

Բեռլուսկոնին հայրենասեր քաղաքական գործիչ էր, բացառիկ վառ ու տաղանդավոր անհատականություն:

Կորստի այս ծանր պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, նախկին վարչապետի ընտանիքին և մերձավորներին»: 

← Վերադառնալ