22
06, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին:

Հեռագրում մասնավորապես ասվում է.

«Ցավով տեղեկացա Ինչուան քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:

Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
 

← Վերադառնալ