27
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին նրա եղբոր՝ շեյխ Սաիդ բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ:

«Շեյխ Սաիդ բին Զայեդ ալ Նահյանը մեծ ներդրում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման և բարգավաճման գործում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ Աբու Դաբի Էմիրության կառավարության մեջ:

Այս ծանր պահին կիսում եմ Ձեր և ողջ ալ Նահյան ընտանիքի վիշտը՝ մաղթելով համբերություն և տոկունություն»,- մասնավորապես ասվում է հեռագրում: 

← Վերադառնալ