06
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան մասին:

Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում: Նրա մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների և ուղենիշ դարձել երիտասարդ մարզիկների համար, ովքեր այսօր էլ, Ալբերտ Ազարյանի օրինակով, շարունակում են նորանոր բարձունքներ ու մեդալներ նվաճել:

Ալբերտ Ազարյանի անունն իր ուրույն տեղն ունի հայկական և համաշխարհային սպորտի օլիմպիական երկնակամարում:

Խորապես ցավակցում եմ Ալբերտ Ազարյանի ընտանիքին ու հարազատներին»:

 

← Վերադառնալ