29
10, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

«Խոր ցավով տեղեկացա Կարագանդայի շրջանում գտնվող հանքի վթարի հետևանքով հանքափորների մահվան մասին։

Իմ խորին ցավակցությունն ու անկեղծ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի հեռագրում։

 

← Վերադառնալ