18
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին՝ Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ։

«Որպես հմուտ առաջնորդ՝ Շեյխ Նաուաֆը նշանակալի ներդրում է ունեցել Քուվեյթի զարգացման և բարգավաճման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատման գործում:

Այս ծանր պահին կիսում եմ Ձեր, ողջ Ալ Սաբահ ընտանիքի և Քուվեյթի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթելով համբերություն և տոկունություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի հեռագրում: 

← Վերադառնալ