Լրատվություն
Ցավակցական
12
06, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Հեռագրում ասվում է.
«Մեծ ցավով տեղեկացա Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որի հետևանքով զոհվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ:
Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն»: