Լրատվություն
Ցավակցական
29
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը Մարի Հովելյան Հակոբյանի մահվան կապակցությամբ
«Ցավով տեղեկացա նկարիչ Մարի Հովելյան Հակոբյանի մահվան մասին։
Մարի Հովելյանը վառ անհատականություն էր մեր մշակութային կյանքում։ Նա որպես ստեղծագործող ու նվիրյալ արվեստագետ, տասնամյակներ շարունակ ծառայել է հայ կերպարվեստին՝ իր երանգներով և ինքնատիպ ձեռագրով։
Մարի Հովելյանն իր ամուսնու Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ, որպես տաղանդավոր զույգ և անհատականություններ, իրենց կյանքի և ստեղծագործական ուղիով վկայությունն են արվեստին անվերապահորեն ծառայելու, նվիրումի և մշակութային ժառանգություն կերտելու կոչման։
Ցավակցություն եմ հայտնում արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին ու արվեստասեր հանրությանը։
Թող հավետ վառ մնա Մարի Հովելյան Հակոբյանի լուսավոր հիշատակը»։