04
09, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային Լիսաբոնի «Գլորիա» ճոպանուղու ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց կյանքեր է խլել։

«Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես ասվում է հեռագրում: 

← Վերադառնալ