02
10, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին երկրում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի, վիրավորների և ավերածությունների պատճառ է դարձել:

Նախագահը վշտակցություն և զորակցությունն է հայտնել Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին` զոհվածների ընտանիքներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: 

← Վերադառնալ