28
11, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին:

«Ցավով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի Թայ Փո բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:

Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»,-մասնավորապես ասվում է հեռագրում:
 

← Վերադառնալ