18
03, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին, որը ծանր կորուստ է վրացի եղբայր ժողովրդի համար։

Այս դժվարին պահին իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Վրաստանի պետական այրերին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին։

Իլյա Երկրորդը հավատի ուժի և զորության, իր ժողովրդի համերաշխության և միասնականության յուրօրինակ խորհրդանիշ էր: Նրա գործունեությունը մշտապես միտված է եղել Վրաստանի պետականության ամրապնդմանը, տարածաշրջանում խաղաղության, միջկրոնական և ազգամիջյան հանդուրժողականության հաստատմանը։

Իլյա Երկրորդի լուսավոր հիշատակը և նրա թողած հոգևոր ժառանգությունը կշարունակեն ոգեշնչել գալիք սերունդներին՝ ծառայելու մարդասիրական և քրիստոնեական վեհ գաղափարներին»,- ասվում է հեռագրում։

← Վերադառնալ