25
09, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին:

Հեռագրում ասվում է.

«Ցավով տեղեկացա Ձեր եղբոր՝ շեյխ Ահմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի մահվան մասին։

Անգնահատելի են շեյխ Ահմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի վաստակն ու ներդրումն Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման և առաջընթացի գործում:

Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և ալ Մաքթում ընտանիքին՝ մաղթելով տոկունություն և համբերություն»:  

← Վերադառնալ