20
11, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին:

Հեռագրում ասվում է.

«Մեծ ցավով տեղեկացա Թբիլիսիի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ:

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի ժողովրդին, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում»: 

← Վերադառնալ