Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
01
11, 2017
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազում երկրպագուներին: «Ալեքսանդր Գրիգորյանը, տասնամյակներ շարունակ նվիրվելով...
02
10, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ: Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու...
30
09, 2017
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ: «Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ: Նրա կորուստը կրկնակի ցավալի է անձամբ ինձ...
20
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ: «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին Ձեր երկիրը կրկին պատուհասած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել արհավիրքի հետևանքները:...
11
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
28
08, 2017
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ճանաչված բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ: «Նշանակալի է Անտոն Աղայանցի ավանդը հայ թատերարվեստի, մասնավորապես՝ հեռուստաթատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումները ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Գնահատելի է նաև վաստակաշատ բեմադրիչի երկարամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանը: Խորին...
1
...
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
...
86