Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ: Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը...
17
07, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
14
07, 2021
Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Նասրիյա քաղաքի Իմամ ալ Հուսեյն հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր վշտակցության և զորակցության խոսքերն է հղել նախագահ Բարհամ Սալեհին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
06
07, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում Ան -26 օդանավի կործանման կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:
06
07, 2021
Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա հայկական դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Նրա արվեստը, հոգու խորքից դուրս հորդող այդ զգայացունց մեղեդիները վաղուց անցել են իրականության բոլոր սահմանները և հատել հավերժության գիծը: Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական...
04
06, 2021
Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն կերպարներն ընդմիշտ կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին: Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա՝ հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու վարպետությամբ...
1
...
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
...
86