20
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սերգեյ Մերգելյանի 80-ամյակի առթիվ

Հարգելի պարոն Մերգելյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք մեր երկրում գիտության զարգացման գործում: Ձեր հայտնագործությունները եւ ստացած հիմնարար արդյունքները մոտավորությունների տեսության զարգացման նոր փուլ նշանավորեցին: Նշանակալի են Ձեր ծառայությունները Հայաստանում միջազգային հեղինակություն վայելող գիտական կենտրոնների ստեղծման գործում:

Ձեր բազմամյա գիտահետազոտական, կազմակերպչական ու մանկավարժական գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի եւ երախտագիտության:

Շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն եւ երկար կյանք:

← Վերադառնալ