02
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Անկախության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ։

Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր։ Այդ ընտրությունը մեզ համար պատմական է, սրբազան եւ անբեկանելի։ Այսօր բոլորիս տոնն է. նաեւ նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքի։

Սիրելի արցախցիներ,

Դուք պատվով եք բռնել թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության քննությունը եւ այսօր նվիրվել եք ազատ երկրի կառուցման ու պաշտպանության գործին։ Նվիրվել եք` բարեփոխելու ձեր պետական, հասարակական ու տնտեսական գործունեությունը, բարելավելու ձեր կյանքը։ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի եւ ողջ հայության աջակցությամբ դուք լուծելու եք ներկայի խնդիրներն ու դիմագրավելու եք ապագա բոլոր մարտահրավերներին։

Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղ երկինք ու հաստատուն առաջընթաց:

← Վերադառնալ