11
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

“Հարգելի պարոն Ազարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Որպես առաջին հայ օլիմպիական չեմպիոններից մեկը` Դուք հայկական սպորտի փառքն ու պարծանքն եք: “Ազարյանական խաչը” վաղուց արդեն մտել է մեծ սպորտի հանրագիտարաններ: Մեծ է Ձեր ավանդը հայկական սպորտի զարգացման եւ մեր հասարակության մեջ առողջ կենսակերպ սերմանելու գործում:

Կրկին շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք եւ հաջողություններ Ձեր գործունեության մեջ”:

← Վերադառնալ