30
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

"Շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր դուք ավանդական ուտեստներով, ազգային երգ ու պարով նշում եք բնության վերածնունդը խորհրդանշող սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոնը: Հաբ-Նիսանի գեղեցիկ տոնի առթիվ հղում եմ ձեզ իմ անկեղծ շնորհավորանքն ու բարեմաղթանքները:

Թո՛ղ գարնանային այս պայծառ օրը ձեր տները լցվեն խինդով ու ջերմությամբ: Թո՛ղ Հայաստանում բոլորիս զավակները լուսավոր ապագա ունենան, իսկ տարեցները` արժանապատիվ ծերություն: Թո՛ղ այս տարին նոր ձեռքբերումների, հաջողությունների, լիության ու բարեկեցության տարի լինի":

← Վերադառնալ