02
09, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալենտին Գաֆտին` ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալենտին Գաֆտին` ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

“Հարգելի Վալենտին Իոսիֆի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր հոբելյանի` ծննդյան 75-ամյակի առթիվ:

Դուք, իրավամբ, վայելում եք միլիոնավոր մարդկանց անկեղծ սերն ու հարգանքն ամբողջ աշխարհում: Հայաստանում նույնպես Ձեզ են պատկանում Ձեր տաղանդի, Ձեր մարդկային բարձր որակների երկրպագուների հսկայական բանակի սրտերը:

Ձեզ` մեծատառով Մարդուն եւ Դերասանին սրտանց մաղթում եմ երկար տարիների կյանք, առողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ եւ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում”:

← Վերադառնալ