03
09, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ռուսական մանկական հիմնադրամի նախագահ ակադեմիկոս Ալբերտ Լիխանովին` ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուսական մանկական հիմնադրամի նախագահ ակադեմիկոս Ալբերտ Լիխանովին` ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

“Հարգելի Ալբերտ Անատոլիի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր հոբելյանի` ծննդյան 75-ամյակի առթիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, առողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ եւ հաջողություններ Ձեր մեծ գործունեության մեջ` ի բարօրություն երեխաների”:

← Վերադառնալ