05
04, 2011

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Զոհրաբյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն Զոհրաբյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանի առողջապահության զարգացման գործում: Տասնամյակներ շարունակ Դուք Ձեր գիտական ու կազմակերպական փայլուն աշխատանքներով առաջ եք մղել նեյրովիրաբուժության Ձեր իսկ հիմնադրած հայկական դպրոցը և իրավամբ վայելում եք այդ դպրոցի ներկայացուցիչների հարգանքն ու երախտագիտությունը:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն և Ձեր գործի արդյունավետ շարունակում` հանուն մարդկանց առողջության և հանուն Հայաստանի գիտության զարգացման»:

← Վերադառնալ