22
05, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ շանսոնյեին Հանրապետության նախագահը մաղթել է քաջառողջություն և անսպառ եռանդ ինչպես արվեստում, այնպես էլ հասարակական-քաղաքական գործունեության մեջ:

«Ձեր պատկառելի վաստակով Դուք վաղուց ի վեր դասվել եք աշխարհահռչակ արվեստագետների և մեծագույն հայերի շարքին:

Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ, որ ապրեք երկար և Ձեր ներկայությամբ նոր ու կենսական լիցքեր հաղորդեք Ձեր արվեստի բազմահազար երկրպագուներին և ողջ հայությանը»,-ասված է շնորհավորական ուղերձում:

 

← Վերադառնալ