21
09, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել են Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Քվենթին Բրայսը, Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը, Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոն, Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը, Խորվաթիայի Հանրապետության նախագահ Իվո Յոսիպովիչը, Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյուն-Բակը, Կուբայի Հանրապետության պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Շվեդիայի Թագավորության թագավոր Կարլ 16-րդ Գուստավը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Էվելին Վիլդմեր-Շլումֆը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլա բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չիոնգ Տան Շանգը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը և բազմաթիվ այլ պետությունների ղեկավարներ:

Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


 

← Վերադառնալ