05
10, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ

 

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ուսուցիչների և նրանց աշխատանքի վերաբերյալ գեղեցիկ խոսքեր ասելը երևի ամենահեշտն է. մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել հիացմունքի ու շնորհակալության խոսքեր ասելու իր ուսուցիչներին: Եվ իսկապես հրաշալի է, որ մենք սերնդե սերունդ կարողանում ենք գիտակցել ու արժևորել ուսուցչի առաքելությունն ու մեծ դերը: Դա նշանակում է, որ մենք հասկանում ու ընկալում ենք նաև կրթության դերը:

Այսօր մենք, որպես պետություն, գեղեցիկ խոսքերից բացի կոնկրետ գործով ենք փորձում ցույց տալ մեր վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ: Այն ամենը, ինչ մենք սկսել ենք ու արդեն իսկ ծրագրել ենք, մեկ նպատակ ունի. անընդհատ բարձրացնել կրթության դերը և ուսուցչի առաքելությունը մեր հասարակության մեջ, ապահովել ձեր արժանապատիվ հասարակական դիրքն ու ստեղծագործելու ազատությունը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և Հայաստանի բոլոր ուսուցիչներին, մաղթում եմ անսպառ եռանդ և ուշիմ աշակերտներ:
 

← Վերադառնալ