22
05, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Սիրելի՛ Շառլ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:

Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
 

← Վերադառնալ