12
08, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Գյոդակյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
 

← Վերադառնալ