23
08, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Գիվի Շահնազարին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, թարգմանիչ, մշակութային գործիչ Գիվի Շահնազարին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Շահնազար,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մայր հայրենիքում բարձր են գնահատում Ձեր ավանդը, որ Դուք բերել եք հայ-վրացական գրական և մշակութային դարավոր կապերի զարգացման, փոխադարձ հարստացման գործին: Որպես բանաստեղծ, թարգմանիչ և մշակութային գործիչ Դուք տասնամյակներ շարունակ ծավալել եք արդյունավետ և շնորհակալ գործունեություն՝ իրականացնելով հայրենանվեր առաքելություն:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

 

← Վերադառնալ