27
11, 2013

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի բարձր պաշտոնում հաստատվելու կապակցությամբ: Նախագահն իր ուղերձում անդրադարձել է հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններին և հաջողություններ մաղթել վարչապետ Ղարիբաշվիլուն իր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն:
 

← Վերադառնալ