05
12, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Թամրազյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 60-ամյակի առթիվ: Գրական-թարգմանչական գործունեության համար մի շարք պետական պարգևների և մրցանակների արժանացած մտավորականին, ով այսօր ղեկավարում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան), Նախագահը մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

← Վերադառնալ