23
12, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 85-ամյակի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է անվանի մտավորականին ծննդյան 85-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ:
 

← Վերադառնալ