23
12, 2013

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծուհի Մետաքսեին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծուհի, Մովսես Խորենացու մեդալակիր Մետաքսեին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Հարգելի տիկին Մետաքսե,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:

Դուք մեր անվանի բանաստեղծուհիներից եք, որի ստեղծագործությունները արժանացել են մեր գրասեր հասարակայնության գնահատանքին և թարգմանվել աշխարհի բազմաթիվ լեզուներով: Դուք մեծ ավանդ ունեք նաև մեր մանկական գրականությունը հարստացնելու գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

 

← Վերադառնալ