31
03, 2014

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

«Ձեր ինքնատիպ ստեղծագործությունները և երաժշտարվեստին մատուցած ծառայությունները նշանակալիորեն նպաստել են արդի հայ մշակույթի զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը նաև արվեստագետների նոր սերնդի դաստիարակման կարևոր գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
 

← Վերադառնալ