25
04, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

«Հարգելի պարոն Բալյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր հեղինակած երգերը մեծ ժողովրդականություն են վայելում: Անուրանալի է նաև երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի և մանկավարժի Ձեր վաստակը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ