25
09, 2014

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

«Հարգելի Արթուր Նիկոլայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Որպես մեծ գիտնական, Դուք, անկասկած, հսկայական ներդրում եք ունեցել օվկիանոսագիտության և բևեռախուզության ոլորտներում ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում: Արկտիկայի և Անտարկտիկայի Ձեր գիտական նվաճումը անգնահատելի ներդրում է աշխարհագրական և բնական գիտությունների հետագա զարգացման գործում:

Մեծ է Ձեր դերը ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության և զարգացման գործում:

Մենք հպարտ ենք, որ նման մեծանուն մարդու երակներով հայի արյուն է հոսում: Հայաստանում Ձեզ գիտեն և բարձր են գնահատում որպես երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հետևողական ամրապնդման հաստատուն կողմնակցի:

Հարգելի Արթուր Նիկոլայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և կենսական անսպառ եռանդ նոր գիտական բացահայտումների համար»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ