02
12, 2014

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ` շնորհավորել նրան ծննդյան 65-ամյակի առթիվ: Հանրապետության Նախագահը հոբելյարին մաղթել է քաջառողջություն և հետագա ստեղծագործական հաջողություններ:

← Վերադառնալ