13
09, 2015

Նախագահը շնորհավորել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հրավարդ Հակոբյանին՝ հոբելյանի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք մեծ ավանդ ունեք հայ արվեստի, մասնավորապես՝ միջնադարյան հայ մանրանկարչության պատմության ուսումնասիրության գործում: Գնահատելի է Ձեր մանկավարժական երկարամյա և շնորհակալ գործունեությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք, ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
 

← Վերադառնալ