26
11, 2015

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին՝ 85-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք ժամանակակից հայ մանկական գրականության անվանի ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ավանդը հայ մանկագրության զարգացման գործում: Ձեր ստեղծագործությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ կրթվել ու դաստիարակվել են բազում մանուկներ ու պատանիներ:

Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ ու կորով, ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
 

← Վերադառնալ