27
12, 2015

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք:

«Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության էջերում Դուք ուրույն տեղ եք գրավել անկրկնելի ձայնով և կատարողական բարձր արվեստով՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Երկար տարիներ հայ արվեստասերին վարպետորեն ներկայացնելով համաշխարհային դասական և ազգային երաժշտարվեստը՝ Դուք կերտել եք մնայուն և անմոռաց կերպարներ:

Մեծ է Ձեր ավանդը նաև երիտասարդ սերնդի երաժշտական և գեղագիտական դաստիարակության գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ