28
12, 2015

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:

«Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազմաթիվ ձեռքբերումներով: Ձեր գործերը վաղուց ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, ընդգրկվել աշխարհի շատ երկրների ցուցասրահներում ու թանգարաններում:

Հավատարիմ մնալով հայ ազգային արվեստի լավագույն ավանդույթներին՝ Ձեր աշխատանքներում Դուք արտահայտում եք մեր ժողովրդի աշխարհընկալումը, երազանքները, խոհերը, ապրելու և արարելու ձգտումը:

Սիրելի՛ վարպետ, կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ