28
03, 2018

Նախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:

Հանրապետության Նախագահը գնահատելի է համարել Սոնա Հովհաննիսյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նրա հիմնադրած և ղեկավարած «Հովեր» երգչախմբի՝ Հայաստանում և արտերկրում ունեցած հաջողությունները խոսում են Սոնա Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հատկանիշների և ազգային արվեստին նվիրվածության մասին:
 

← Վերադառնալ