06
07, 2018

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու եւ միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության եւ հարգանքի եք արժանացել:

Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ղազախստանի՝ փոխադարձ աջակցության եւ շահերի հարգանքի վրա հիմնված կառուցողական գործակցությունը թույլ կտա էապես հարստացնել հայ-ղազախական միջպետական համագործակցության օրակարգը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։ 

← Վերադառնալ