20
09, 2018

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.

«Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ հղում ենք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն եւ երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը՝ էլ ավելի առաջընթաց ու բարգավաճում»:

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաեւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ սիրով հղում եմ մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն եւ երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ կառավարությանը՝ առավել առաջընթաց ու բարգավաճում»:
 

← Վերադառնալ