25
02, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, որն ամուր հիմք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու համար:
 

← Վերադառնալ