13
05, 2019

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին՝ թագադրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)՝ թագադրվելու առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա կառավարման ներքո Թաիլանդը կշարունակի անշեղորեն զարգանալ, իսկ Հայաստանի և Թաիլանդի միջև բարեկամական կապերը ավելի կխորանան և կամրապնդվեն: 

← Վերադառնալ