01
09, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված ավանդույթները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

← Վերադառնալ